Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել` սատարելով հայ ազգին: Ազգությամբ հայ դերասանն առավել քան համոզված է` այսօր հայերն ավելի ուժեղ են և պատրաստված:«Մենք այլեւս 1915 թվականի հայերը չենք, մենք ցեղաս պшնությունից փրկվածների սերունդն ենք` առավել

խելացի , առավել ինքնաբավ, առավել զինված: Մենք չենք հանձնվելու առանց կռ վի, մենք առավել շատ բան ենք վերցնելու նրանցից: Եվ քանի որ հիմա մենք տարածված ենք ողջ աշխարհով մեկ, նրանց կստիպենք վճարել ամեն ինչի համար»,- գրել է Խանը: Առավել վաղ

դերասանը կոչ էր արել իր հետեւորդներին դատապարտել ադրբեջանա-թուրքական սш դրանքները` բարձրաձայնելով եղելությունը: «Հայկական գոյամш րտը կարեւոր է մի քանի պատճառով. Հայն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից է, որը նաեւ առաջին ազգն է, որ ընդունել է Քրիստոնեությունը. Հայաստանում կան եկեղեցիներ, որոնք

դարերի պատմություն ունեն: Բայց այսօր այդ բարբարոսներն ուզում են իրենց բենզինի գումարներով մաքրել այդ պատմությունն ու մշակույթը` փորձելով ստեղծել իրենց կեղծ վարկածը: Խնդրում եմ` օգնեք հայրենիքիս` գոնե ճշմարտությունը տարածելով: Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր աջակցություն»,- գրել էր նա: