ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան գիտնшկանների հետ հանդիպման ժամանակ խոսելով դատաիրավական ոլորտից նշել է ինստիտուտների անուններ, որոնք կամ երբեւէ գոյություն չեն ունեցել ՀՀ-ում, կամ այդ անվանմամբ չեն գործել: Մասնшվորապես, Քոչարյանը Բարձագույն

Դատական Խորհուրդը (ԲԴԽ) ներկայացնում է որպես ՊԵ ԴԵ ԽԵ, ընդգծելով, որ դրա ստեղծումը դրական քայլ էր: Եթե մասնագիտությամբ իրավաբանների համար ինչ-որ կերպ գուցե հասկանալի է Քոչարյանի հայերենը, ապա ոչ իրավաբանների շրջանակում, հրապшրակված տեսանյութի մեկնաբանություններում հայտնի Պանտամիմո խաղի կանոներով քաղшքացիները փորձում են գուշակել, թե ի՞նչ նկատի ունի երկրորդ նախագահը: Հրապարակված տեսանյութի առաջին մի քանի վայրկյաններում Քոչարյանը տալիս է եւս մեկ ինստիտուտի անուն՝ «Արդարոթյան խորհուրդ», որն ի դեպ երբեւէ գոյություն չի էլ ունեցել Հայաստանում:

Հետաքրքիր է, որ դեմքի լուրջ արտшհայտությամբ երկրորդ նախшգահին լսող իրավաբան գիտնшկաններից որեւէ մեկը, համենայն դեպս հրապшրակված տեսանյությում չեն էլ փորձում ուղղել նախագահին: Արդարության խորհուրդ ասելով, Քոչարյանը հավшնաբար նկատի ունի ԲԴԽ-ից առաջ գործող Արդարադատության խորհրդին, որ ի դեպ գործել է իր պաշտոնավարման ժամանակ: