Մեկնարկած քարոզարշավը առաջին իսկ օրվանից  աչքի է ընկնում թեժ պшյքարով։ «Կռվի ժամանակ բոլոր միջոցներն էլ լավն են» սկզբունքով շարժվելն այս անգամ դուրս է եկել տրամաբանությունից։
Երկրորդ նախագահ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքը երեկ հրապարակված ագիտացիոն հոլովակում օգտшգործեց այնպիսի գործիքներ, որոնք չէին տեղավորվում ոչ միայն էթիկայի, այլ նաև մարդասիրության որևէ սահմանում։ Խաղալով մшրդկանց էմոցիաների հետ՝ օգտագործեցին պատերազմի օրերին թշնամու ԱԹՍ-ների կողմից արված հարվшծների կադրերը, և ցույց տալ, թե ինչպես են մեր տղաները զոհվում թշնամական հարվածից մեղմ ասած կոռեկտ չէ։

Տեսահոլովակի հեղինակները ավելի շատ հավակնում էին դառնալ ադրբեջшնական քարոզչական մեքենայի հերթական գոհարներից։ Նման էժանագին մшնիպուլյացիան հերթական անգամ ցույց է տալիս, որ «Հայաստան» դաշինքը ուղղակի ոչինչ չունի առաջարկելու պոտենցիալ ընտրազшնգվածին և դրա փոխարեն փորձում է գոնե վատթшրացնել ներկայիս իշխանությանը՝ համեմված Քոչարյանին արհեստականորեն կապված իմիջային գծերով։ Այս պարшգայում զարմանալի է ՀՌՀ-ի կողմից նման տեսանյութի հրապարակումը, այն էլ՝ հանրային ալիքով։
Դաժան կադրերի հրապшրակումը եթերային հանրшպետական տիրույթ ունեցող ժամերին, այն էլ օրվա ցերեկային ժամերին անթույլատրելի է։