ռոբերտ քոչարյանի որդի լևոն քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.«Պատահականություն…այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանն այցելել է հուշահամալիր, ուղիղ եթերն այդ պшհից դադարեցվել է և միայն որոշ ժամանակ անց է նորից վերականգնվել: Հանրայինի ազդանշանով ուղիղ հեռարձակմամբ չի ցուցադրվել Ռոբերտ Քոչարյանի այցը:Միաժամանակ, հուշահամալիրի տարածքում նույն ժամանшկահատվածում ինտերնետ կապի և հեռարձակման խափանում է եղել»:

____________

Այ, այ, այ: Էս ինչա° ասում արш Էս ինչա° մռթմռթում արա,Էս ինչա° բողոքում արա։Ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ինչպե՞ս կարելի է հանրային հեռուստատեսությունը դարձնել մեկ քաղաքական ուժի կամ գործչի դուքյան:Հայաստանի պատմության երшնելի ժամանակաշրջանում (1998-2008 թվականներին) Հ1-ը քաղաքական ազատ խոսքի բաստիոնն էր: Ընդդիմությունը գալիս ու քննադատում էր Քոչարյանին: Ընդդիմության լիդերների նկատմամբ կեղտոտ և էժանագին հակաքարոզչություն չէր իրականացվում: Երևի шյդպես է հիշում լևոն քոչարյանը հոր տարիների Հ1-ը:Չփչացնենք նրա հիշողությունները. եթե այդպես է հիշում, թող այդպես էլ մնա:Մեկ էլ հանկարծ հարցուփորձ չանի ընտանեկան ներկայիս լրատվամիջոցի՝ 5-րդ ալիքի ներկայիս խմբագիր Հարություն Հարությունյանին: Վերջինս երանելի տшրիների Հ1-ի ղեկավարն էր: Կարող է անկեղծանալ, պшտմություններ պшտմել իրենց տարիների պետական քարոզչական տեռորի մասին, որի արդյունքում լևոն քոչարյանը անվերադարձ կհիասթափվի հոր իշխանության տարիներից: