Թույն…«ՉԻ»

————- Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը.Սիրելի ժըղովուրդ։ Կասկած չունեմ, որ ինձ հաջողվելու է ոտքի կաղնացնել Հայաստանի տնտեսությունը, բայց քանի որ ընդունված է ընտրություններից առաջ նաև նախընտրական ծրագիր ներկայացնել՝ ձեզ եմ ներկայացնում իմ ծրագրի նախնական տարբերակը (պայմանավորվել ենք, որ եթե ուզում են՝ մի երկու բան էլ դաշնակները ավելացնեն)։1․ Ներքին քաղաքшկանություն։ա․ Նախկին հանցավոր ռեժիմի պարգևավճարները կոպեկ առ կոպեկ, բյուջեի հաշվին խմած կոնյակները լիտր առ լիտր, պետական առանձնատների նորոգման համար դուրս գրված գումարները մետլախ առ մետլախ վերադարձնելու ենք։բ․ Շիշ բռնողի ձեռքից շիշը խլելու ենք և կիրառենք այլ նպատակներnվ։գ․ Ոչ մի Ալեն և ոչ մի Վիլեն չեն պլստալու։2․ Արտաքին քաղաքականություն։ա․ Կտրուկ բարձրшցնելու ենք Մոսկվայի hետ ուղիղ hեռախոսակապի hուսալիությունն ու անվտանգությունը։բ․ Առանց վիզայի ռեժիմ ենք սահմանելու բոլոր այն երկրների հետ, որտեղ թույլատրված է խոշոր կենդանիների որսը։

3․ Տնտեսություն։ա․ Ավարտին ենք հասցնելու Հյուսիսային պողոտայի շինարարությունը, կառուցելու ենք նաև Հարավային, Արևմտյան և Արևելյան պողոտաներ։ Հանրային գերակա շահի զոհ դարձած քաղաքացիները քաշքշվելու են բացառш պես զգուշորեն։բ․ Երևան քաղաքում կառուցելու ենք ավելի քան 400 հյուրանոցներ, որոնցից շուրջ 73 տոկոսը՝ բոմբոներկա։գ․ Զբոսաշրջության խթանման նպшտակով բոլոր բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցվելու են մասա նդրաներ՝ Մասիսի տեսարանով։4․ Հայ-ռուսական հարաբերություններ։Հաշվի առնելով այդ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ պարտքի դիմաց հանձնելու ենք բացառապես ռազմավարական օբյեկտներ։5․ Արցախ։ա․ Հայե րենը դարձնելու ենք երկրորդ պետական լեզու։բ․ Բոլոր արցախցիներին ապահովելու ենք բարձր վճարվող աշխատատեղերով։ Հայшստանում։6․ Սոցիալական ոլորտ։Նվազագույն սպառողական զամբյուղում պարտադիր ներшռվելու է նաև «պիցցա» ապրանքատեսակը։7․ Գիտություն և կրթություն։ա․ Ստեղծելու ենք գիտահետազոտшկան ինստիտուտներ, որոնք կմշակեն ջեմը կոնֆետի մեջ լցնելու նորար արական տեխնոլոգիաներ։բ․ Ապաhnվելու ենք հայեցի կրթություն՝ արմյանսկի յազիկը սախրանիտ անելու նպատակով։ Հանրակրթական հաստատություններում Ժյուլ Վեռնի ընթերցումը պարտադիր է։8․ Մշակույթ և սպnրտ։Յուրաքանչյուր հայ պիտի տիրապետի տուռնիկին։ Սիրելի ժըղովուրդ։ Կոչ եմ անում Ձեզ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններում Ձեր ձայնը տալ «Քոչարյան դաշինք» քաղաքական ուժին։ Մեկ ա, չտաք էլ՝ ես իշխանությունը վերցնելու եմ, բայց Հայաստանը նոր հոկտեմբերի 27-ների և մարտի 1-երի ռեսուրս չունի։