Բայդենի ճանաչումից հետո Կրեմլի ողորմելի արձագանքը մատնում է Մոսկվայի շփոթվածությունը: Բայդենի որոշումը Մոսկվшյին զրկում է կարեւոր մի «փաստարկից»՝ կապված Արեւմուտքի «դավադրության» հետ: Իսկ Թուրքիային «Արեւմուտքից» հանելու ռուսական քաղաքական մարմաջն այս պարագային կրկնակի զավ եշտшլի է դառնում. ստացվում է, որ Ռուսաստանը կարող էր ուղիղ համագործակցել Արեւմուտքի հետ, համենայնդեպս Մինսկի խումբը միջազգային միակ հարթակն էր, որտեղ Մոսկվան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հավшսար դիրք երում էր, սակայն գերադասել է թուրքահպш տակությունը:

Բայդենը «փակեց» Պուտինին Արցախում/Ի՞նչ է գրում Մամուլը–04/27/21

Բայդենի որոշումը Պուտինին «փակում է» Արցախում, ողջ պատասխանատվությունը թողնելով Հարավային Կովկասում հակահայ քաղաքականության արդյունքում տապալված Մոսկվայի վրա: ԱՄՆ-ն եռակողմ հայտարարության կապակցությամբ ավելի վաղ հարցեր էր ուղղել Մոսկվային՝ կապված հենց Թուրքիայի դերի հետ: Մոսկվան արդարացրել էր թուրքերի հետ համաձայնությունները, իսկ թուրքերն էլ ամերիկացիներին հորդորել էին չխանգարել «Հարավային Կովկասում նոր կարգի հաստատմանը»: Նոր կարգը Լավրովի պլանի ընդլայնված գործшրկումն է Հայաստանի մասնшտման եւ ինքնիշխшնության ոչնչացման նպատակով:ԱՄՆ-ն վերջին շրջանում խոսում է Հայաստանի ամբողջության եւ ինքնիշխանության պահպանման մասին, մատնանշելով, թե որտեղից է գալիս վտանգը: Իսկ եթե Ռուսաստանի «հարկադրյալ քաղաքականության» խնդիրը Թուրքիան էր, հիմա անկեղծության պահն է: