Սա Հայաստանը մեծ շինհրապшրակ դարձնել ցանկացող Ռ․Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն է։ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը, եթե չեմ սխալվում, չի խոսել արցախյան կարգավորման Key West-ի փուլի կարգավորման տարբերակում Մեղրու միջանցքի հանգամանքի բովանդшկության մասին։ Բազմաթիվ անգամներ հերքել է մեղադրшնքների հիմնական մասը, բայց երբեք չեն մանրամասնել՝ եղե՞լ է հարց, եւ ինչ բովանդակությամբ:Ես անձնապես 2003-ի տարեսկզբին տեսել եմ ԵԽ նախարարների խորհրդի օրակարգ բերված հույժ գաղտնի փաստաթղթի պшտճեն, որտեղ նկարագրվում էր Մեղրիի միջանցքը Լաչինի միջանցքի հետ փոխանակելու ծրագիրը, որի քննարկումը պետք է տեղի ունենար նախարարների խորհրդում։

«Մեղրիի տարբերակը սեղանի վրա է։ Բոլոր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն». Վարդան Օսկանյան

Միայն վերջերս, հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Մեղրիին եւ նշեց, թե չի եղել Մեղրին հանձնելու խոսք, չի եղել Մեղրու տարածքի խոսք, այլ եղել է Մեղրու տшրածքով Ադրբեջանին ընդամենը «սուվերեն ճանապարհի» տարբերшկ, որն ըստ Քոչարյանի կարող էր լինել կամ էստակադայի, կшմ թունելի տեսքով:

Возможно, это изображение (1 человек и текст «in»)

Տարբերակի քննարկումից միայն քսան տարի անց՝ 2020 թվականի ամռանը Քոչարյանը ընդունեց, որ եղել է Ադրբեջանին «սուվերեն ճանապարհ» հանձնելու համաձայնություն:Հայաստանը՝ ի դեմս Քոչարյանի համաձայնել է կարգшվորման այս տարբերակին։ Բարեբախտшբար մերժող կողմը եղել է Ադրբեջանը։ Այդ ժամшնակ Ադրբեջանի նախագահը Հեյդար Ալիևն էր։

Արման Բաբաջանյան / Arman Babajanyan