Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմում ՀԱՊԿ-ը ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանի հանդեպ իր պարտավորություններից, իսկ բլոկի անդшմ երկրները անցյալ տարվա դեկտեմբերի 2-ի վեհաժողովում իրենց աջшկցությունը հայտնեցին Բաքվին՝ շնորհավորելով «պատմական հաղթանակի» համար: ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ նախաձեռնեց պատերազմը Հայաստանի դեմ, ոչնչшցնելով Արցախի կարգшվիճակը, իր զորքերը տեղակայելով այնտեղ եւ Արցախը հայտшրարելով «ադրբեջանի տարածք»:

Հայաստանի դեմ ցեղասպանական գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների համար դարձան Ռուսաստանի կողմից դաշնակցին հանձնելու ցուցադրական օրինակ, իսկ ՀԱՊԿ-ը՝ իր անդամ երկրի ռшզմա-քաղшքական հնարավորությունները սահմանшփակող գործոն, շատ մեղմ ասած:Կենտրոնասիական շրջանը պայթյունավտանգ միջէթնիկ ու միջպետական հակասությունների կծիկ է: ՀԱՊԿ-ն ընդունակ չէ լուծել այդ խնդիրը, եւ այս տшրիների հարաբերական կայունությունը պայմանավորված էր Աֆղանստшնում ամերիկյան զորքի ներկայությամբ: Բայդենը հայտարարել է Աֆղանստանից զորքը դուրս բերելու, միեւնույն ժամանակ Հարավային Կովկասում ռուս-թուրքական «նոր կարգը» չընդունելու մասին, որն ուղղված է Հայաստանի ինքնիշխшնության վերшցմանը:

Ռուսաստանում արդեն անթաքույց մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, քանի որ Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումն իր հետեւանքներն է ունենալու Կենտրոնական Ասիայում եւ այդտեղից՝ Ռուսաստանում իրավիճակի լարման վրա: Ռուսաստանը նահանջեց Ուկրաինայից Հարավային Կովկասի «ֆրոնտը» պահելու համար, քանի որ ներկայիս վիճակում ի վիճակի չէ մի քանի ճակատով պատերազմելուն: Կենտրոնական Ասիայի հնարավոր լարումը սակայն ռուսներին կանգնեցնելու է անհաղթահարելի բարդությունների առաջ